arm | eng
 
USAID LogoCC Logo

Ֆոտոնկարների պատկերասրահ

Տուրիզմը` որպես առարկա դասավանդողների փոխանակում
Երկիրը: Հայաստան   Դասընթացի վայրը: Բոստոն, Մասաչուսեթս

մանրամասն...

Մեր գործընկերը Միացյալ Նահանգներում

 



Ծրագրի վիճակագրությունը

2009 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 134
Մասնակիցների քանակը` 30
8 տղամարդ / 22 կին

2008 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 120
Մասնակիցների քանակը` 29
14 տղամարդ / 15 կին

2007 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 260
Մասնակիցների քանակը` 67
44 տղամարդ / 23 կին

2006 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 200
Մասնակիցների քանակը` 48
24 տղամարդ / 24 կին


Ամերիկյան խճանկար

Ամերիկան սկսվեց Լոնդոն- Չիկագո չվերթով, որն իրականացնում էր Ամերիկյան Ավիաուղիները: Երբևէ, որևէ ավիաուղիներում միջին և ավելի տարիք ունեցող ուղեկցորդուհու չէինք տեսել, և այն գիտակցումը, որ ԱՄՆ-ը իսկապես հավասար հնարավորություններ է ստեղծում և խտրականություն չի դնում տարբեր սեռերի, տարիքի և կրոնական պատկանելություն ունեցող անձանց միջև, հաճելիորեն պարուրեց մեզ` մեր առջև բացելով մասնագիտական և մշակութային ճանապարհորդության դռները: Երկիր ոտք դնելուն զուգընթաց, մեզ շարունակեցին զարմացնել անծանոթ մշակույթի առանձնահատկությունները:

Ամերիկացիները ժպտում ու բարևում են բոլորին, անկախ նրանից, ճանաչում են միմյանց թե ոչ, տեղացի են թե արտասահմանցի: Իրենց քաղաքների կենտրոնական զբոսայգիներում ծածանվող տարբեր երկրների դրոշները մի տեսակ միասնականության զգացում են հաղորդում բոլորին` կարևորելով միջմշակութային արժեքների գիտակցումը:

Տարբերությունների հետ մեկտեղ` մենք ուրախ էինք տեսնել նաև նմանությունները երկու մշակույթներում: Երբ ամերիկացուն շնորհակալություն ես հայտնում, քեզ պատասխանում են` you are welcome. Հայաստանում, մասնավորապես Գյումրի քաղաքում, ի պատասխան քո շնորհակալության, գյումրեցիք պատասխանում են` բարով ես եկել…

Մենք տարբեր հուշանվերներ էինք բերել մեզ հետ, որոնք պատրաստվում էինք նվիրել մեր հյուրընկալող ընտանիքին, ընդունող կազմակերպությանը, այն մարդկանց, ում հետ պիտի ծանոթանայինք տեղում: Հայերն ընդհանրապես զանգ սիրում են. այն բարի լուրի ավետում է խորհրդանշում մեզ համար, հետևաբար մեզանից շատերը որպես նվեր իրենց հետ կավից պատրաստված զանգեր էին բերել: Մտածում էինք այդ զանգերից մեկն էլ նվիրել “Ֆիլադելֆիայի Միջազգային այցելուների խորհրդին”, սակայն, մեզ համար անսպասելիորեն, նրանք առաջինը դա արեցին` առաջին օրը ևեթ մեզ նվիրելով փոքրիկ զանգեր: Ահա այդտեղ էլ իմացանք, որ Ֆիլադելֆիա քաղաքի խորհրդանիշը զանգն է, այն զանգը, որ տարիներ առաջ իր իր ղողանջով ավետեց Ֆիլադելֆիայի ազատությունն ու անկախությունը:

Մշակութային նմանօրենակ պատահական “հայտնագործությունները” մեզ օգնեցին ավելի լավ ծանոթանալ ամերիկյան մշակույթին և սերտացնել կապերը մեր և ամերիկացիների միջև: Մենք, իհարկե, ակնկալում էինք, որ Ամերիկայում հայերին լավ գիտեն, հատկապես Կալիֆորնիայում: Սակայն այն, որ Ֆիլադելֆիայում, հատկապես գործարար շրջաններում, նույնպես գիտեն հայերին, մեզ համար անսպասելի էր: Դա հասկացանք` ի դեմս Նորիստոնի Նոր Հոլլիվուդ ստուդիայի ստեղծողների, ովքեր, մեր ծագման մասին տեղեկանալով, անմիջապես զանգահարեցին Նյու Յորքի իրենց հայ գործընկերոջն ու մեզ ողջունեցին հայերենով, որը մեզ համար չափազանց հաճելի էր: Սակայն ամենատպավորիչն այն էր, երբ Ռոդենի թանգարանում մեզ դիմավորած սևամորթ հսկիչը մի պահ ուշադիր լսեց մեր հայերենն ու ռուսերենով հարցրեց, թե արդյոք նախկին Սովետական Միությունից չե±նք:

-ՍՍՀՄ-ից ենք, Հայաստանից,- պատասխանեցինք, վստահ, որ լսած չի լինի:
-Երևա±ն,- էլ ավելի լայն ժպիտով հարցրեց նա:
Հետո պատմեց, որ երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, և նույնիսկ հայ ընկերներ է ունեցել:

Ընկերությունը լավ բան է, բայց կարծիք կա, որ ցանկության դեպքում մարդիկ կարող են հասկանալ միմյանց նաև առանց խոսքի… Չգիտեմ, իմ ամերիկացի մայրիկը` Ջեֆֆի Աբոթը, գիտե±ր այդ մասին, բայց որ իմ չիմացած անգլերենը բավարարում էր մեր շփմանը, հաճելի իրողություն է: Հիմա գրում եմ այս տողերն ու աչքիս առաջ է այն երեկոն, երբ տեղական ալիքներից մեկով գեղարվեստական ֆիլմ էի դիտում` Քլին Իսթվուդի դերակատարմամբ: Ճիշտ է, տեքստը չէի հասկանում, սակայն առանձնապես դա ինձ չէր հուզում, քանի որ հեշտությամբ կռահում էի իմաստը: Այնուամենայնիվ, ամերիկացի մայրիկս չկարողացավ անտարբեր մնալ, տեղավորվեց կողքի բազմոցին, ու առավել մատչելի անգլերենով սկսեց “թարգմանել” ֆիլմը: Դա հիանալի զգացողություն էր…

Համայնքային կապեր ծրագրի շրջանակներում ԱՄՆ մեր կատարած այցի ժամանակ շատ հիշարժան դեպքեր եղան: Այդ պատմությունները շատ են, բայց կարևորն այն է, որ դրանցից յուրաքանչյուրն էլ, երբ մտովի վեր ենք հիշում, ժպիտ են ծնում: Դա նաև յուրահատուկ զգացողություններ է արթնացնում մեր մեջ մեր ամերիկացի գործընկերների հանդեպ: Ուզում ենք հուսալ, որ այդ հիշողություններն ու ժպիտները կրկին կհայտնվեն մեզ հյուրընկալող ընտանիքների հետ միասին, երբ համաձայն իրենց խոստումների ` նրանք կայցելեն Հայաստան …

Բարի գալուստ Հայաստան, սիրելիներս…


2009-09-21

Back
Ներկայումս իրականացվող թեմա

Մենք հիմա ընտրում ենք մասնագետներ հետևյալ թեմայի շրջանակներում`

Ճանաչողական և միջմշակութային փոխըմբռնման ծրագիր ԱՄՆ-ում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների, քաղաքային համայնքների (բացի Երևանից) աշխատակազմերի  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների և մամլո քարտուղարների համար

Մասնակցի հայտ
Երաշխավորագիր

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է` 2010 թ. ՀՈՒԼԻՍԻ 19-ը


Մեր հասցեն`

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Հ Հ, Երևան 0015
Պարոնյան փողոց 8/8
Հեռ` (374 10) 53 67 83, 53 86 76
Ֆաքս` (374 10) 53 82 57
Էլ. փոստ` nune.amiryan@ph-int.org



Կայքը պատրաստվել է Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից
Սույն կայքը պատրաստվել է Ամերիկյան ժողովրդի կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:
Փրոջեքթ Հարմոնին պատասխանատու է կայքի բովանդակության համար, սակայն այն անվերապահորեն չի արտահայտում ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները