arm | eng
 
USAID LogoCC Logo

Ֆոտոնկարների պատկերասրահ

Թոչնարտադրությունը Հայաստանում. սննդի անվտանգություն
Երկիրը: Հայաստան   Դասընթացի վայրը: Կոլումբոս, Օհայո

մանրամասն...

Մեր գործընկերը Միացյալ Նահանգներում

 



Ծրագրի վիճակագրությունը

2009 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 134
Մասնակիցների քանակը` 30
8 տղամարդ / 22 կին

2008 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 120
Մասնակիցների քանակը` 29
14 տղամարդ / 15 կին

2007 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 260
Մասնակիցների քանակը` 67
44 տղամարդ / 23 կին

2006 թվական
Ստացված դիմում-հայտերի քանակը` 200
Մասնակիցների քանակը` 48
24 տղամարդ / 24 կին


Հանդիպում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ

Սեպտեմբերի 24-ին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի նախաձեռնությամբ, Համայնքային կապեր ծրագրի աշխատակազմն ու "Սոցիալական աշխատանք" թեմայով Միացյալ Նահանգներ մեկնած Համայնքային կապեր ծրագրի շրջանավարտները հանդիպեցին ԱՄՆ դեսպանատանը` քննարկելու ծրագրի հաջողությունները, շրջանավարտների հետագա պլաններն ու համագործակցության հնարավորությունները: "Քեմբրիջ-Երևան քույր քաղաքներ ասոցիացիայի" փոխնախագահ և "Սոցիալական աշխատանք" թեմայի շրջանակներում ծրագրի տնօրեն Ջեք Մեձորյանը նույնպես ներկա էր հանդիպմանը: Շրջանավարտները կիսվեցին ԱՄՆ այցելությունից իրենց ստացած տպավորություններով, համեմատելով Միացյալ Նահանգների  և Հայաստանի սոցիալական աշխատանքի համակարգերը: Դեսպանը հատուկ հետաքրքրություն ցուցաբերեց խմբի կողմից նախաձեռնված "Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա" ստեղծելու գաղափարի հանդեպ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Բոլոր մասնակիցներին արտահայտվելու հնարավորություն ընձեռվեց, որի ժամանակ նրանք խոսեցին ծրագրի ունեցած առավելությունների մասին: 


2009-10-28

Back
Ներկայումս իրականացվող թեմա

Մենք հիմա ընտրում ենք մասնագետներ հետևյալ թեմայի շրջանակներում`

Ճանաչողական և միջմշակութային փոխըմբռնման ծրագիր ԱՄՆ-ում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների, քաղաքային համայնքների (բացի Երևանից) աշխատակազմերի  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների և մամլո քարտուղարների համար

Մասնակցի հայտ
Երաշխավորագիր

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է` 2010 թ. ՀՈՒԼԻՍԻ 19-ը


Մեր հասցեն`

Փի-Էյչ Ինթերնեշնլ-Հայաստան
Հ Հ, Երևան 0015
Պարոնյան փողոց 8/8
Հեռ` (374 10) 53 67 83, 53 86 76
Ֆաքս` (374 10) 53 82 57
Էլ. փոստ` nune.amiryan@ph-int.org



Կայքը պատրաստվել է Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից
Սույն կայքը պատրաստվել է Ամերիկյան ժողովրդի կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:
Փրոջեքթ Հարմոնին պատասխանատու է կայքի բովանդակության համար, սակայն այն անվերապահորեն չի արտահայտում ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները